Ալափարս Ալափարս գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում: Ներկայիս գյուղապետն է՝ Վարդան Վարդանյանը: Բնակչությունը 2500 մարդ, տարածքը՝ 32.94կմ2: Ալափարսն ունի 1 տիպային դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն: Մայրաքաղաք Երևանից գտնվում է 40 (30) կմ հեռավորության վրա:
Ալափարս Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին: Ալափարսեցիները գաղթել են Խոյից և Մակուից: Ալափարսը հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի գյուղերին:
Ալափարս Ալափարսը հայտնի է պատմա-մշակութային արժեքներով: Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված 901 թվականին Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ Մանուկ մատուռը:
Ալափարս Ալափարսից էր Մուշե Այլաբերցի կաթողիկոսը (490-516 թթ): Ալափարսում են ծնվել դրամատուրգ Մելիք Քոչարյանը, բանահավաք Շավիղ Գրիգորյանը, խորհրդային դերասան Թաթիկ Սարյանը և այլ անվանի մարդիկ: Ալափարսում է բնակվում մանկավարժ, հայոց լեզվի ուսուցչուհի, Մովսես Խորենացու մեդալակիր, բանաստեղծուհի՝ Ժաննա Մկրտչյանը:
Ալափարս Ալափարսի արևելքում Յամաջ լեռն է, որի լանջերին է փռված Ալափարսը: Արևմուտքում երևում են Արագած լեռը և Արայի լեռը: Հյուսիսում և հյուսիս-արևելքում տարածվում՝ Ծաղկունյաց լեռնաշղթան ամենաբարձր գագաթը՝ Թեղենիսը: Հարավ-արևմուտքում մինչև Հրազդան գետի կիրճը տարածվում է սարահարթ անունը Դուզ: Դրանց էլ միանում է քչքչան առվակը: